Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կրեմլում նշել են, թե ինչպես է որոշվելու Ղարաբաղի կարգավիճակը

Կրեմլում նշել են, թե ինչպես է որոշվելու Ղարաբաղի կարգավիճակը
10.11.2020 | 17:32

Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունում չի նշում այս տարածաշրջանի կարգավիճակը, անհրաժեշտ է ելնել միջազգային ակտերից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, այս փաստաթղթում խոսք չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին, այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի համապատասխան բոլոր հիմնական ակտերից, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից և այլ փաստաթղթերից»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 2528

Մեկնաբանություններ